Jump to content

Լռության օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռության օր

Տեսակհիշարժան ամսաթիվ և ԼԳԲՏԻՔԱ+ իրազեկում
ԱմսաթիվԱպրիլի երկրորդ ուրբաթ
Հաստատված1996
ՀիմնադիրGay, Lesbian and Straight Education Network?
Կայքdayofsilence.org

Լռության օր, ամենամյա միջազգային ակցիա՝ ընդդեմ քսենոֆոբիայի ու ատելության հողի վրա ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ մարդկանց նկատմամբ կատարվող հանցագործությունների։ Այն ամեն ապրիլ կազմակերպվում է սկսած 1996 թվականից։ 2014 թվականին այն տեղի ունեցավ ապրիլի 11-ին։ Հաջորդ լռության օրը լինելու է 2015 թվականի ապրիլի 17-ին։

Կազմակերպումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լռության օրը կազմակերպվում է GLSEN-ի կողմից։ Ուսանողներին ոգևորում են թույլտվություն վերցնել իրենց դպրոցից մինչև միջոցառումը կազմակերպելը։ GLSEN-ը հավաստիացնում է, որ հարյուր հազարավոր ուսանողներ 8․000 դպրոցներից մասնակցել են 2008 թվականի լռության օրվան։

Առաջին լռության օրը կազմակերպվել է Մարիա Պուլզետտի անունով Վիրջինայի համալսարանի ուսանողուհու կողմից։ Պուլզետտին հետագայում բացատրում է․ «Ես ցանկանում էի ինչ-որ բան անել BGLAD շաբաթվա համար, որը շատ մարդկանց կներգրավեր և կլիներ տեսանելի․․․»։ Պուլզետտիի կազմակերպված լռության օրվան մասնակցեց ավելի քան 150 ուսանող։ Հաջորդ տարի որոշ հետաքրքրված խմբեր այս ակցիան հանեցին պետական մակարդակի և գրեթե 100 քոլեջներ և համալսարաններ ամբողջ ԱՄՆ-ից միացան շարժմանը։ 2000 թվականին GLSEN-ը իր հովանավորության տակ վերցրեց այս միջոցառումը և դարձրեց այն իր պաշտոնական պրոյեկտ։ 2006 թվականին, որոշ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-ում լռության օրվանը մասնակցել է ավելի քան 450․000 ուսանող 4000 բուհերից։ Նույն տարուց ակցիան սկսեց անցկացվել նաև Եվրոպայում։ առաջին եվրոպական երկիրը, որտեղ լռության օրվա ակցիա իրականացվեց Լեհաստանն էր։ 2008 թ․-ին լռության օրը անցկացվեց ԱՄՆ-ում, Կանադայում,Լեհաստանում, Շվեդիայում, Սլովենիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։ Այդ տարվա միջոցառումը նվիրված էր 15 ամյա Լարի Քինգի հիշատակին, ով սպանվել էր իր համադասարանցու կողմից տրանսգենդեր լինելու համար։ 2010 թվականից սկսած լռության օրը անցկացվում է նաև Հայաստանում։ Հայաստանում լռության օրը կազմակերպվում է «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության կողմից։ Հայաստանյան լռության օրվա հիմնական կարգախոսն է «Կարո՞ղ ես լսել լռությունը»։ 2011 թվականից լույս է տեսնում «Ինչպես դու» էլեկտրոնային պարբերականը, որը լուսաբանում է նաև միջոցառումը և ԼԳԲՏ իրավունքների խնդիրները Հայաստանում։ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կայքի տեղեկությունների համաձայն՝ 2014 թ․-ի լռության օրվա մասնակիցների թիվը հասել է տասնյակների։

Դիմադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Alliance Defence Fund-ը սկսեց հովանավորել ամենամյա բողոքի ակցիա, որը կոչվում էր «Ճշմարտության օր»։ «Նման միջոցառումները սովորաբար ավարտվում են դպրոցներում միասեռականության խթանմամբ, ինչը ճնշող իրավիճակ է ստեղծում հավատացյալ երեխաների համար»,-ասել է Focus on the Family-ի կրթության վերլուծաբան Սենդի Քուշմանը։ Որոշ ավանդական հասարակության կողմնակից կազմակերպություններ, ինչպես Ամերիկայի Ընտանեկան ասոցիացիան, «Մտահոգ կանայք Ամերիկայի համար»-ը, Mission America-ն, Ավանդական Արժեքների Կոալիցիան, «Ամերիկացիները հանուն Ճշմարտության»-ը և «Անկախության խորհրդատու»-ն 2008 թ․-ից կոչ են անում ամերիկացիներին իրենց երեխաներին թույլ չտալ գնալ դպրոց, երբ այնտեղ լռության օրվա ակցիա է։ Ամերիկյան ֆուտբոլիստ Քեն Հաթչերսոնը, ով սկզբունքայնորեն այդ օրը դպրոց չգնացող երեխաների կողմնակիցն է, ասել է․«Մենք ուզում ենք կրթություն, ոչ թե դոկտրինացում»։

Ջուդիթ Րեիսմանը լռության օրը անվանել է մեծ վտանգ ավանդական ընտանեկան մոդելի համար և համեմատել GLSEN-ի այս նախաձեռնությունտ Հիտլերյան երիտասարդության հետ։ Վերջինին GLSEN-ի արտակարգ լիազոր տնօրեն Էլիզա Բյարդը պատասխանել է․«Մենք միայն կարող ենք հուսալ, որ դա ապրիլի մեկի հիվանդ կատակ էր»։

2010 թվականի լռության օրվանն ընդառաջ՝ Լայնսբուրգի ավագ դպրոցի աշակերտները հագել էին շապիկներ, որոնց դիմացի մասում գրված էր "Straight Pride"(անգլերենից թարգմանած՝ Հետերոսեքսուալների շքերթ), իսկ մեջքամասին՝ Աստվածաշնչից վեցված հատևյալ խոսքերը․

«Եթե կա մի տղամարդ, որ քնում է տղամարդու հետ, ինչպես նրանք, որ կնոջ հետ են քնում, երկուսն էլ նրանք անընդունելի արարք են անում․ նրանք անկասկած մահվան են դատապարտվելու։ Նրանց պիղծությունը նրանց վրա է»։

2010 թվականին Exodus International-ը, որը հայտնի է իր՝ միասեռականության բուժման մեթոդներ առաջարկելով, հայտարարեց, որ չի աջակցելու ճշմարտության օրվա ակցիային։ Ընկերության նախագահ Ալան Չեմբերսը այս մասին CNN-ին ասաց․ «Ողջ այդ ուշադրությունը բուլլինգի նկատմամբ օգնեց մեզ հասկանալ, որ մենք պիտի պատրաստենք մեր երեխաներին ապրելու աստվածաշնչյան հանդուրժողականության և մեծահոգության մեջ, այլ ոչ թե անընդհատ փորձելու բուժել իրենց հարևաններին, ինչպես եթե նրանք դրա կարիքն ունենային՝ անկախ նրանից, թե ուզում են նրանք, թե՝ ոչ»։

2011 թվականին ճշմարտության օրը վերանվանվեց «Երկխոսության օր», սակայն պահպանեց նույն առաքելությունը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ի կայքը Արխիվացված 2015-10-15 Wayback Machine Լռության օրվանն ընդառաջ նկարահանված վիդեո